“Я Гарегин Нжде”
Ակցիա
“Я Гарегин Нжде” ակցիան “Արտլաբերևանը” իրականացրել է 2016 թվականին ազգային հերոս համարվող քսաներորդ դարասկզբի ռազմական քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի արձանի բացման արարողությունից առաջ: Այն բողոք-սարկազմ է ընդեմ իշխող համակարգի, որոնք ազգային հերոսի թիկունքում ավելի բարեհաջող թաքնվելու և հայրենասեր երևալու համար, մի հսկայական և անիմաստ քանդակ են տեղադրում քաղաքի կենտրոնում, իսկ մինչ արձանը տեղադրելը, նրա մասին ֆիլմ էին նկարահանել, ուր նրա հերոսականությունը իբրև ավելի վառ ընդգծելու նպատակով կերպարը հասցրել էին ավելի գրոտեսկային աստիճանի: Մեր ձեռքում պահած պլակատը հատված է այդ ֆիլմից, ուր Նժդեհը ձերբակալված ժամանակ НКВД- ի ղեկավարությանը սպառնում է, ասելով “Я Гарегин Нжде”: