“Արտլաբերևան” քաղաքական արվեստի խումբը հիմնադրվել է 2015 թվականին։ Հիմնադիր անդամներն են Հովհաննես Մարգարյանը, Վարդան Ջալոյանը, Արթուր Պետրոսյանը, Արա Պետրոսյանը, Օլյա Ազատյանը, ինչպես նաև խմբի գործունեության ակտիվ մասնակից Գագիկ Չարչյանը։

Մեր նպատակն է մասնակցել հասարակական քաղաքական, նորարար սոցիալական և մշակութային նախաձեռնություններին։

Ներառել քաղաքականության և արվեստի հետազոտությունը, ուսումնասիրել և բացահայտել այն չերևացող մեխանիզմները, որոնք նպաստում են բռնատիրական, շահագործող և կոռուպցիոն համակարգերի կայացմանը:
Արվեստի մեջ մեր խումբը կողմնորոշված է դեպի հարաբերության և մասնակցային էսթետիկան, մերժելով արվեստի պատրանքային գործառույթը: 

Մենք կողմ ենք իրադարձությանը, համարելով այն, որպես բազմությունների ստեղծագործական արարք։