Փողոցային արվեստ
Գործնական պարապմունք
«Արտլաբերևան» խմբի արվեստանոցում տեղի ունեցավ «Հակահարված» խմբի անդամներ Արտակ Գևորգյանի, Լուսինե Հայրապետյանի և Հերբերտ Գևորգյանի՝ փողոցային արվեստին նվիրված գործնական պարապմունք։
Միջոցառման ընթացքում արվեստի խմբի անդամները ներկաներին ծանոթացրեցին պաստառներ պաստրաստելու մեթոդին, ինչպես նաեւ իրենց փորձառությանը, որից հետո մ մասնակիցների հետ համատեղ պատրաստեցին մի պլակատ՝ ի պաշտպանություն «հաց բերող»՝ Արթուր Սարգսյանի։
Գործնական պարապմունքից հետո պաստառը փակցվեց ՀՀ Ազգային ժողովի պատին։