2019 թվականի Մայիսի 11-ից Նոյեմբեր 24 ը Վենետիկի 58-րդ արվեստի միջազգային բիենալեի հայկական տաղավարում “Արտլաբերևան” ստեղծագործական խումբը հանդես է եկել "Հեղափոխական սենսորիում" վիդեո ինստալացիայով։
2018 թ գրեթե մեկ ամիս տևած հակամարտության արդյունքում Հայաստանում տապալվեց ավտորիտար, կոռումպացված ռեժիմը և մայիսի 8-ին ընդիմադիր լիդեր Նիկոլ Փաշինյանը ժողովրդական զանգվածների աննախադեպ աջակցությամբ ընտրվեց վարչապետ:
“Արտլաբերևան” ստեղծագործական խմբի “Հեղափոխական Սենսորիում” նախագիծը այդ իրադարձության վերաներկայացումն է: Չորս մեծ էկրանները համաժամանակյա փոխանցում են առճակատման այդ դեպքերը, դարձնելով հանդիսատեսին մասնակից, ներքաշելով նրանց այդ տպավորիչ քաղաքական իրադարձության մեջ:
Քաղաքական տեսությունը վերջին տասը տարիների ընթացքում մեծ ուշադրություն է դարձնում սենսորիումի եւ քաղաքականության միջեւ հարաբերություններին: Հիմնվելով այս մոտեցման վրա, մենք ներկայացնում ենք հայկական հեղափոխությունում սենսորիումի և քաղաքականության հարաբերությունը որպես ուժերի բազմազանություն, որոնք աշխատում են միասին եւ միմյանց դեմ:
Հայկական տաղավարի նախագծին իր «շերեփ - կաթսա» հանրային կատարումով, մասնակցել է նաև արվեստագետ Նարինե Առաքելյանը։

Մյուս մասը տաղավարի համադրողի կողմից նախաձեռնած և կազմակերպած` «Երկխոսություններ հեղափոխության և իշխանության մասին» խորագրով տեսագրութուններն են, որտեղ ներգրավված էին քննադատաբար մտածող տարբեր ոլորտների կին փորձագետներ և մտավորականներ՝ Գայանե Այվազյանը, Ռուզաննա Գրիգորյանը, Աննա Նիկողոսյանը, Աննա Ժամկոչյանը։
Այդ տեսագրություններում նրանք հանդես են գալիս հեղափոխությանը վերաբերող վերլուծություններով, հեղափոխական պոեմ – մանիֆեստի ընթերցումով և կարգախոս - հայտարարով։
Նախագծի իրականացմանը ակտիվորեն համագործակցել է նաև ձայնային մասնագետ Ժոզեֆ Զաքարյանը։
Նախագծի կուրատոր՝ Սուսաննա Գյուլամիրյան
Կոմիսար՝ ՀՀ Մշակույթի նախարի պաշտոնակատար՝ Նազենի Ղարիբյան
Զարգացման պատասխանատու՝ Թինա Շաքարյան։