2018 թվականի դեկտեմբերի 5-ին «Արտլաբ Երևան»-ի անմիջական համագործակցությամբ Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում «Նոր արվեստի փուլ» (New art stage) մշակութային հասարակական կազմակերպությունը իրականացրեց «Տեսնել մատներով» ներառական ցուցադրությունը։

Տեսողական խնդիր ունեցող մարդկանց մոտ կարևորվում են հաղորդակցության այնպիսի ձևերը, ինչպիսիք են երկխոսությունը, քննարկումները, որոշակի աշխատանքների կոլեկտիվ իրականացումը, համատեղ ստեղծագործությունը։ 

«Տեսնել մատներով» նախագիծը վիդեո-ինստալացիա է։ Մարդիկ իրենց մատների ծայրերին գտնվող զգայարանների միջոցով շոշափելով կարող են զգալ, բրայլյան գրերի սկզբունքով արված դիմապատկերները։ 

Մասնակիցների դիմապատկերները որոշ չափով հայելու դեր կկատարեն՝ ստեղծելով ինքնաանդրադարձի ընկալման, ինքնաճանաչման հնարավորություն։