Օգոստոսի 11-ին ժամը 16։00-ին Երևանի Ժամանակակից Արվեստի Թանգարանում տեղի ունեցավ «Անհնարին ընտրության հնարավորությունը» ցուցահանդեսի քննարկումը։
Քննարկվեցին քաղաքական արվեստի արտադրության, ներկայացման և մասնակցության խնդիրները, ինչպես նաև քաղաքական արվեստի հետագա գործունեությունը հետհեղափոխական շրջանում։
Քննարկմանը մասնակցում էին Հայաստանում հայտնի մի շարք տեսաբաններ, քննադատներ, արվեստագետներ՝ Կարեն Անդրեասյան, Արման Գրիգորյան, Նազարեթ Կարոյան և այլն, ինչպես նաև նկարիչներ, ակտիվիստներ և հրավիրյալներ։