«Արտլաբերևան» մշակութային հ/կ-ն «Անհնարին ընտրության հնարավորությունը» նախագծի շրջանակում  «Հոդված 3» կազմակերպության տրամադրած սրահում իրականացրեց «Ինչ է ժամանակակից քաղաքկան արվեստը» թեմայով սեմինար քննրկում։

Բանախոս՝ Վարդան Ջալոյան

Այնուհետև Ֆեյսբուքում  բացվեց «Ժամանակակից քաղաքական արվեստ» վերնագրով աշխատանքային խումբ։ Քաղաքական արվեստը արվեստագետի պատասխանատվությունն է: Էսթետիկական պատասխանատվություն առաջին հերթին: Հիմա շատ դժվար է էսթետիկական արվեստ անելը: Հենց էսթետիկական արվեստն է քաղաքական, որովհետև մարտահրավերների պատասխանը այդպիսին է: Ինչպես մտածել քաղաքականը, որ լինի էսթետիկական: Այսինքն լինի ճաշակ, ընտրություն: Թող որ վատ ճաշակ: Էսթետիկական ընտրությունը մեզ հնարավորություն է տալիս քննադատաբար վերաբերվել քաղաքական գործիչներին, ստեղծագործական ընտրություն կատարել: Ինչո՞ւ են վատ քաղաքական գործիչները: Նրանք առաջարկում են կոնֆորմիզմ. լավ չի լինի: Ես ուտոպիստական հեռանկար եմ առաջարկում. լավ կլինի: Ինչո՞ւ. որովհետև մարդիկ լավ են և ձգտում են ավելի լավ լինել: Արվեստը և գրականությունը ցույց են տալիս մարդկանց ձգտումը դեպի լավը:
Մեր մեջ չկա այդ լավը, այն պետք է հայտնագործենք:
Վարդան Ջալոյան